Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում կատալոնյան «Բարսելոնան» հյուրընկալվելիս 3:1 հաշվով պարտության մատնեց «Վիլյառեալին»:

Մեկնարկից երեք րոպե անց հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց Նեյմարը: 39-րդ րոպեին Դոս Սանտոսը հավասարեցրեց հաշիվը: Կատալոնացիներին սակայն հաջողվեց առավելության հասնել 10 հոգով մնացած «Վիլյառեալի» նկտմամբ: Հանդիպման 65-րդ րոպեին դաշտի տերերի կազմում կարմիր քարտ ստացավ Տոմաս Պինան, 73-րդ րոպեին Լուիս Սուարեսի հաշիվը դարձրեց 2:1, իսկ խաղավարտին Նեյմարը հեղինակեց իր երկրորդ գոլը:

Արդյունքում «կապտանռնագույնները» դուրս եկան եզրափակիչ: