Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները:
Պատասխան խաղի շրջանակներում կատալոնյան «Բարսելոնան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Կատալոնյան ակումբի միակ գոլը հեղինակեց Իվան Ռակիտիչը՝ 31-րդ րոպեին:
Նշենք, որ թիմերի միջև առաջին խաղում կատալոնացիները հաղթել էին 2:1 հաշվով:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարեն «Ռեալը», ՊՍԺ-ն, «Բարսելոնան», «Ատլետիկոն»,«Յուվենտուսը», «Պորտուն», «Մոնակոն» և «Բավարիան»: