Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի շրջանակում «Արքայական ակումբը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում հյուրընկալեց «Ռոմային»:

Հաղթանակ տոնեցին դաշտի տերերը` 2:0:

64' րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն բացեց հաշիվը, իսկ չորս րոպե անց Խամես Ռոդրիգեսը կրկրնապատկեց Զիդանի թիմի գոլային առավելությունը:

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղում նույնպես գրանցվել էր 2:0 հաշիվը հօգուտ մադրիդցիների:

Արդյունքում «Ռեալը» դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլերում անցկացրած խաղերի քանակով դարձավ ռեկորդակիր: Պորտուգալացին մասնակցել է 57 հանդիպման: Երկրորդ տեղում 56 խաղով Չավին է:

Օրվա մյուս խաղում «Վոլֆսբուրգը» նվազագույն հաշվով հաղթեց «Գենտին»: Երկու խաղերի արդյունքում գրանցված 4:2 հաշիվը «Վոլֆսբուգին» քառորդ եզրափակչի ուղեգիր ապահովեց:

 

Real Madrid-Roma en imágenesReal Madrid-Roma en imágenes

Real Madrid-Roma en imágenesReal Madrid-Roma en imágenesReal Madrid-Roma en imágenesReal Madrid-Roma en imágenesReal Madrid-Roma en imágenes