Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի շրջանակներում Պորտուգալիայի և Ուելսի ազգային ընտրանիները պայքարեցին միմյանց դեմ:
Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց առանց գոլերի: Խաղի 50-րդ րոպեին Գերեյրոյի փոխանցումից հետո Կրիշտիանու Ռոնալդուն բացեց հաշիվը, իսկ երեք րոպե անց ֆուտբոլիստը դարձավ գոլայի փոխանցման հեղինակ: Գոլը խփեց Նանին:
Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով և պորտուգալացիները դուրս եկան եզրափակիչ:
Նշենք, որ Ռոնալդուն գոլի շնորհիվ հավասարվեց Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկուին` Միշել Պլատինիին: Ֆուտբոլիստները դարձել են 9-ական գոլի հեղինակ: