Եվրոպայի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում B խմբում ընդգրկված Ուելսի և Ռուսաստանի հավաքականները հանդիպեցին միմյանց:
Ուելսի ընտրանին երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ռուսաստանի թիմի դարպասը: Աարոն Ռեմզին 11-րդ րոպեին բացեց հաշիվը, 9-ը րոպե անց Նիլ Թեյլորը հաշիվը դարձրեց 2:0: Իսկ Գարեթ Բեյլը 67-րդ րոպեին երրորդ գնդակն ուղարկեց Ակինֆեևի պաշտպանած դարպասը:
6 միավորով Ուելսի ընտրանին գրավեց խմբում առաջին տեղը և դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Ռուսաստանի ընտրանին մեկ միավորով վերջին տեղում է: