Աշխարհի առաջնության խմբային փուլի A խմբից Բրազիլիայի ընտրանու հետ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց նաև Մեքսիկայի հավաքականը:

Մեքսիկացիները խմբային փուլի վերջին տուրում 3:1 հաշվով պարտության մատնեց Խորվաթիայի ընտրանուն:

Մեքսիկացիների կազմում աչքի ընկան Մարկեսը (72), Գուարդադոն (75), Էրնանդեսը (82): Խորվաթիայի միակ գոլը հեղինակեց Պերիշիչը:

Արդյունքում A խմբում մեքսիկացիները երկրորդ տեղը զբաղեցրին, խորվաթները՝ երրորդ:

1/8 եզրափակչում Մեքսիկան կմրցի Հոլանդիայի հետ:

Տեսանյութը և լուսանկարները՝ այստեղ