Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում ֆրանսիայի ազգային ընտրանին ու Ալբանիայի հավաքականը «Վելոդրոմ» մարզադաշտում մրցեցին միմյանց դեմ:

Հանդիպումն ավարտվեց ֆրանսիացիների հաղթանակով 2:0 հաշվով: Խաղի առաջին գոլը գրանցվեց 90-րդ րոպեին, երբ Ադիլ Ռամիի փոխանցումից հետո աչքի ընկավ Անտուան Գրիզմանը: Իսկ 95-րդ րոպեին Պայեն կրկնապատկեց իր թիմի գոլային առավելությունը:

Այս հաղթանակի շնորհիվ Դեշամի թիմը միավորների քանակը հասցրեց 6-ի և փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր ապահովեց:

Խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ A խմբում Ֆրանսիան ունի 6 միավոր, Շվեյցարիան` 4, Ռումինիան` 1, Ալբանիան` 0: