Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեց «Կրասնոդարին»:
Հանդիպման միակ գոլը մեկնարկից երկու րոպե անց խփեց Մամաևը' դիպուկ իրացնելով 11 մետրանոցը:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ողջ խաղին:
Իրենց ակտիվում տասական միավոր ունեցող «Բորուսիան» և «Կրասնոդարը» փլեյ-օֆֆի ուղեգիր ապահովեցին: