Եվրոպայի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում A խմբում ընդգրկված Ֆրասիայի և Շվեյցարիայի հավաքականները «Պյեր Մորուա» մարզադաշտում մրցեցին միմյանց դեմ: Թիմերի միջև պայքարն ավարտվեց ոչ-ոքի` 0:0 հաշվով:
Խմբայի փուլում վաստակած 7 միավորով Դիդյե Դեշամի թիմը A խմբում զբաղեցրեց առաջին տեղը: Ֆրանսիացները փլեյ-օֆֆի ուղեգիր ապահովել էին դեռ երկրորդ տուրում: Շվեյցարիան միավորների քանակը հասցրեց 5-ի և խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը` դուրս գալով փլեյ-օֆֆ: