Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում F խմբում ընդգրկված Պորտուգալիայի հավաքականը «Պարկ Դե Պրենս» մարզադաշտում ուժերը չափեց Ավստրիայի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի:
Խաղի 79-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն իր թիմին հաշվի մեջ առաջ մղելու հնարավորություն ունեցավ, սակայն վրիպեց նշանակված 11 մետրանոց հարվածից: