Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Արքայական ակումբը» հյուրընկալեց Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում գտնվող «Վալենսիային»:
Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: 19-րդ րոպեին Պաբլո Ալկասերը բացեց հաշիվը, 7 րոպե անց հյուրերը երկրորդ անգամ գրավեցին Կասիլյասի պաշտպանած դարպասը. գոլի հեղինակ դարձավ Խավի Ֆուեգոն:
Դաշտի տերերին հաշիվը կրճատել հաջովեց միայն երկրորդ խաղակեսում` 56-րդ րոպեին գոլ խփեց Պեպեն, իսկ հանդիպման 84-րդ րոպեին Իսկոյի հեղինակած գոլը դաշտի տերերին փրկեց պարտությունից:
Նշենք, որ Տոնի Կրոսը 25-րդ րոպեին ստացած վնասվածքի պատճառով ստիպված եղավ լքել խաղը, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն առաջին խաղակեսի վերջնամասում վրիպեց 11 մետրանոց հարվածից:
Այս «ոչ ոքիից» հետո «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև միավորների տարբերությունը հասավ 4-ի: Կատալոնացիները 90 միավորով առաջատարն են, մադրիդյան թիմը՝ 86 միավորով՝ երկրորդը: