Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Արքայական ակումբը» արտագնա խաղում 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Բետիսի» հետ:
Դաշտի տերերը հանդիպման հաշիվը բացեցին 7-րդ րոպեին` աչքի ընկավ Ալվարո Սեխուդոն, իսկ հյուրերին պարտությունից փրկեց Քարիմ Բենզեմայի` 71-րդ րոպեին հեղինակած գոլը:
Այս խաղից հետո Զիդանի թիմը 44 միավորով շարունակում է գտնվել Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում:
Առաջատար «Բարսելոնան» և «Ատլետիկոն» ունեն 48-ական միավոր: