Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը հունական ՊԱՕԿ-ի: Հանդիպման 34-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոբերտ Մակը, իսկ 72-րդ րոպեին Գոնսալո Կաստրոյի հեղինակած գոլը փրկեց դորտմունդցիների պարտությունից:Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 65-րդ րոպեին: Հայաստանի ազգային ընտրանու կիսապաշտպանը 33-րդ րոպեին դեղին քարտ ստացավ: