Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի վերջին տուրում Դորտմունդի «Բորուսիան» տնային խաղում 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը «Քյոլնի» հետ:
11-րդ րոպեին Գոնսալո Կաստրոն բացեց հաշիվը, որին հաջորդեց Մոդեստի պատասխան գոլը (25'), 43-րդ րոպեին Յոյիչի շնորհիվ հյուրերը գոլային առավելության հասան: Դաշտի տերերին հաջողվեց խուսափել պարտությունից. 75-րդ րոպեին Մարկո Ռոյսը հաշիվը դարձրեց 2:2:
Արդյունքում դորտմունդցիները մրցաշրջան ավարտեցին 80 միավորով և զբաղեցրին մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:
Նշենք, որ դեղին քարտերի քանակի պատճառով Մխիթարյանը բաց թողեց հանդիպումը: