Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում «Սիգնալ Իդունա Պարկում» տեղի ունեցավ կենտրոնական հանդիպումը` Դորտմուդի «Բորուսիան» հյուրընկալեց մրցաշարային աղյուսակը գլխավորող Մյունխենի «Բավարիային»:
Առաջնության առաջատարների միջև պայքարն ավարտվեց ոչ-ոքի` երկրպագուները ականատես չեղան գոլերի:
Այս խաղից հետո դորտմուդցիները շարունակում են հինգ միավորով զիջել մյունխենցիներին: Գվարդիոլայի թիմը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է 63 միավորով, Տուխելի թիմը ունի 58 միավոր:
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը: