Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց Թուրինի «Յուվենտուսին» և պայքարն ավարտեց 2:2 հաշվով:
Խաղի հաշիվը բացվեց միայն 43-րդ րոպեին` գոլի հեղինակ դարձավ Թոմաս Մյուլերը: Մյունխենցիները թուրինյան թիմի դարպասը երկրորդ անգամ գրավեցին 55' րոպեին, գոլը հեղինակեց Արյեն Ռոբենը:
Դաշտի տերերը հաշվի տաբերությունը կրճատեցին 63-րդ րոպեին` գոլը իր հաշվին գրանցեց Դիբալան: 76-րդ րոպեին Ստուրարոնը փրկեց թուրինցիներին պարտությունից: