Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի օրվա մյուս խաղում ՊՍԺ-ն 2:2 հաշվով ավարտեց տնային հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» հետ:
14-րդ րոպեին փարիզյան թիմը հաշիվը բացելու հնարավորություն ուներ, սակայն Զլատան Իբրահիմովիչը վրիպեց 11 մետրաոնցից:
Առաջին գոլը հեղինակվեց 38-րդ րոպեին. աչքի ընկավ Քևին Դե Բրույնեն, երեք րոպե անց Իբրահիմովիչը խփեց պատասխան գոլը:
Մյուս երկու արդյունավետ հարվածները գրանցվեցին երկրորդ խաղակեսում: 58' Ռաբյոն դաշտի տերերին հաշվի մեջ առաջ մղեց, իսկ 72' Ֆերնանդինյոն հյուրերին փրկեց պարտությունից: