Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղերի շրջանակներում այսօր տեղի ունեցան երկու հանդիպում:

«Արքայական ակումբը» տնային խաղում երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Վոլֆսբուրգի» դարպասը:

Մադրիդցիների կազմում հեթ-տրիկ ձևակարեպեց Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին աչքի ընկավ 16', 17' և 77-րդ րոպեներին:

Երկու խաղերի արդյունքում գրանցված 3:2 հաշիվը Զիդանի թիմին դուրս բերեց կիսաեզրափակիչ:

 

Օրվա մյուս խաղում «Մանչեսթեր Սիթին» նվազագույն հաշվով հաղթեց ՊՍԺ-ին: Հաղթական գոլը 76-րդ րոպեին հեղինակեց Դե Բրույնեն: Հավելենք, որ 30' Ագուերոն վրիպեց 11 մետրանոցից:

Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր 2:2 հաշվով: