«Մանչեսթեր Յունայթեդն» Ուեյն Ռունիին նվիրված ընկերական խաղի շրջանակներում ուժերը չափեց «Էվերթոնի» հետ:
«Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց առանց հաղթողի` 0:0:
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերյան ակումբի մեկնարկային կազում չէր: Կիսապաշտպանը խաղադաշտ դուրս եկավ 46-րդ րոպեին, իսկ Ուեյն Ռունին փոխարինվեց 53-րդ րոպեին: