Եվրոպայի առաջնության խմբային փուլում Իռլանդիայի հավաքականը ուժերը չափեց Շվեդիայի ընտրանու հետ: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով: 48-րդ րոպեին Ուեսլի Հուլահանը բացեց հաշիվը, իսկ Կիրան Կլարքը հանիպման 71-րդ րոպեին դարձավ ինքնագոլի հեղինակ` օգնելով շվեդների խուսափել պարտությունից: