Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում կատալոնյան «Բարսելանան» տնային խաղում 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Խետաֆեի» դարպասը:
Հանդիպման 8-րդ րոպեին Խուան Ռոդրիգեսն ինքնագոլի հեղինակ դարձավ՝ սկիզբ դնելով կատալոնացիների հաղթանակին: Առաջին խաղակեսում կատալոնացիները ևս երեք գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Նախ Էլ Հադադին 19-րդ րոպեին Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո կրկնապատկեց հաշիվը, որին հաջորդեց արգենտինացու գոլային փոխանցումը Նեյմարին (31'):
40-րդ րոպեին Արգենտինայի հավաքականի առաջատարն արդեն ինքը գոլ հեղինակեց: Թիմերը գնացին ընդմիջման 4:0 հաշվով:
Երկրորդ խաղակեսում Մեսսին իր երրորդ գոլային փոխանցումը կատարեց. դուբլ ձևակերպեց Նեյմարը: 57-րդ րոպեին Խերարդ Պիկեի արդյունավետ փոխանցումից հետո Արդա Թուրանը վերջակետ դրեց հանդիպմանը:
Հավելենք, որ Մեսսին 11-րդ րոպեին վրիպեց 11 մետրանոց հարվածից:
Այս հաղթանակից հետո «կապտանռնագույնները» շարունակում են գլխավորել Պրիմերայի մրցաշարային աղյուսակը՝ միավորների քանակը հասցնելով 75-ի:
Մեսսիի չիրացրած 11 մետրանոցը