Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնան» հյուրընկալեց «Լևանտեին»:

Կատալոնացիները խոշոր՝ 5:0 հաշվով պարտության մատնեցին հյուրերին:

17-րդ րոպեին հաշիվը բացեց Նեյմարը: Այնուհետև Լիոնել Մեսսին հեթ-տրիկ ձևակերպեց (38, 59, 66): Արգենտինացին իր երրորդ գոլը հեղինակեց 11 մետրանոց հարվածից: Իսկ իր թիմի 5-րդ գոլը հեղինակեց Լուիս Սուարեսը 73-րդ րոպեին:

Այժմ «կապտանռնագույնները» մեկ միավորով են զիջում առաջատար Մադրիդի «Ռեալին»:

titulo foto

titulo fototitulo foto

titulo foto

titulo foto

titulo foto