Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Դեպորտիվոյին»:
Կատալոնյան թիմը հաղթեց 4:0 հաշվով:
«Կապտանռնագույնների» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին: Արգենտինացին աչքի ընկավ 11, 33, 62 րոպեներին: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ դաշտի տերերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Սիդնեյը:
Նշենք, որ սա Մեսսիի կարիերայի 33-րդ հեթ- տրիկն է, որոնցից 22-ը արգենտինացին հեղինակել է Իսպանիայի առաջնությունում: Այս ցուցանիշով արգենտինացին գերազանցեց Ալֆրեդո Դի Ստեֆանոյին և Տելմո Սարիին:
Իսպանիայի առաջնությունում հեթ-տրիկների քանակով Մեսսին զիջում է միայն Կրիշտիանու Ռոնալդուին, ով իր ակտիվում ունի 23 հե-տրիկ