Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում ջախջախիչ 8:0 հաշվով հաղթեց «Դեպորտիվոյին»:
Կատալոնացիների կազմում պոկեր ձևակերպեց Լուիս Սուարեսը (11', 24', 53', 64'), մեկական անգամ աչքի ընկան Իվան Ռակիտիչը (47'), Լիոնել Մեսսին (73), Մարկ Բարտրան (79') և Նեյմարը (81):
Այս հաղթանակից հետո «կապտանռնագույնները» 79 միավորով Լալիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարներն են: