Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տնային խաղում ընդունեց «Սաութհեմփթոնին»:
Դիմակայությունն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով` 2:0 հաշվով:
Զլատան Իբրահիմովիչը 36-րդ րոպեին արդյունավետ եզրափակեց Ուեյն Ռունիի գոլային փոխանցումը` բացելով հանդիպման հաշիվը: Երկրորդ խաղակեսում` 52-րդ րոպեին շվեդ հարձակվողը իր երկրորդ գոլը հեղինակեց` անվրեպ իրանցնելով նշանակված 11 մետրանոց հարվածը:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերյան ակումբի մեկնարկային կազմում չէր և խաղադաշտ դուրս եկավ 76-րդ րոպեին` փոխարինելով Խուան Մատային:
Սա Մխիթարյանի նորամուտի խաղն էր «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում` Անգլիայի առաջնության շրջանակներում: