Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում ընդունեց Խիխոնի «Սպորինգին» և առավելության հասավ 6:0 հաշվով:

Լիոնել Մեսսին 12-րդ րոպեին բացեց հաշիվը, որին հաջորդեց Լուիս Սուարեսի հեթ-տրիկը (63', 74', 77'): Ֆուտբոլիստը վերջին երկու գոլերը խփեց 11 մետրանոց հարվածից: 85-րդ րոպեին հերթական 11 մետրանոցը անվրեպ իրացրեց Նեյմարը, իսկ 4 րոպե անց Սուարեսը խփեց իր 4-րդ գոլը: Հյուրերը 84 րդ րոպեից մնացի տասը հոգով` երկրորդ դեղինը ստացավ և դաշտից հեռացվեց Վրանյեշը:

Այս հաղթանակի շնորհիվ կատալոնացիները կրկին բարձրացան Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական` միավորների քանկը հասցնելով 82-ի: Նույնքան միավոր ունի նաև «Ատլետիկոն», իսկ «Ռեալը» զիջում է մեկ միավորով` եզրապակելով մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը:

 

Barcelona - Sporting Gijon Barcelona-Sporting de GijónBarcelona - Sporting Gijon Barcelona - Sporting Gijon Barcelona - Sporting Gijon Barcelona - Sporting Gijon Barcelona - Sporting Gijon

Barcelona-Sporting de Gijón