Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնան» «Նոու Կամպում» հյուրընկալեց Բիլբաոյի «Ատլետիկին» և առավելության հասավ 6:0 հաշվով:
Մեկնարկից 4 րոպե անց հյուրերը մնացին տասը հոգով` հեռացվեց դարպասապահ Գորկա Իրաիսոսը, երկու րոպե անց Լիոնել Մեսսին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը:
Առաջին խաղակեսում Նեյմարը իր թիմի գոլային առավելությունը հասցրեց երկուսի:
47-րդ րոպեին Լուիս Սուարեսը իր թիմի հերթական գոլը հեղինակեց, որին հաջորդեց Իվան Ռակիտիչի արդյունավետ խաղը (62'):
Երկրպագուները ևս երկու գոլի ականատես եղան. Լուիս Սուարեսը այս խաղում հեղինակեց իր երկրորդ և երրորդ գոլերը (68',82'):
Այս հաղթանակից հետո «կապտանռնագույնները» 45 միավորով բարձրացան Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական և առաջատար «Ատլետիկոյին» զիջում են երկու միավորով:
Նեշենք, որ Լուիս Էնրիկեի թիմը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:
Իրաիսոսի հեռացումը