Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնան» հյուրընկալեց «Բետիսին» և առավելության հասավ 4:0 հաշվով:
29-րդ րոպեին Վեսթերմանը դարձավ ինքնագոլի հեղինակ, 4 րոպե անց Լիոնել Մեսսին կրկնապատկեց իր թիմի գոլային առավելությունը:
Կատալոնացիների մյուս երկու գոլերը խփեց Լուիս Սուարեսը (46', 83'):
Հավելենք, որ Նեյմարը 29-րդ րոպեին վրիպեց 11 մետրանոց հարվածից:
Այս գոլերի շնորհիվ օրացուցային տարվա ընթացքում հեղինակած գոլերի քանակով կատալոնացիները ռեկորդ սահմանեցին` 179 գոլ: Նախորդ ռեկորդը պատկանում էր «Ռեալին», որը 2014 թ-ին իր հաշվին գրանցել էր 178 գոլ:
Այս հաղթանակից հետո «կապտանռնագույնները» շրջանցեցին «Ռեալին» ու «Ատլետիկոյին» և 38 միավորով տարին ավարտեցին առաջին հորիզոնականում: Նշենք, որ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ատլետիկոն» նույնպես ունի 38 միավոր, «Արքայական ակումբը» 36 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: