Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնան» տնային խաղում 5:2 հաշվով հաղթեց «Ռայո Վալյեկանոյին»:
Հյուրերի կազմում 15-րդ րոպեին աչքի ընկավ Գերան, 86-րդ րոպեին Խոսաբեդը:
Կատալոնացիների կազմում պոկերի հեղինակ դարձավ Նեյմարը: Ֆուտբոլիստը 22-րդ րոպեին անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը, տասը րոպե անց Նեյմարը կրկին գոլ խփեց 11 մետրանոցից: Մյուս երկու գոլերը ֆուտբոլիստը հեղինակեց երկրորդ խաղակեսում (69', 70'): Սա Նեյմարի առաջին պոկերն էր «կապտանռնագույնների» կազմում: Դաշտի տերերի կազմում գոլով մեկ անգամ էլ աչքի ընկավ Լուիս Սուարեսը (77'):
Այս հաղթանակից հետո կատալոնացիները միավորների քանակը հասցրին 18-ի և գտնվում են Պրիմերայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում, նշենք, որ նույնքան միավոր ունի նաև առաջատար «Ռեալը»: