Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում 4 անպատասխան գնդակ ուղարկեց ԱՊՕԷԼ-ի դարպասը:

Հանդիպման 27-րդ րոպեին հաշիվը բացեց Լուիս Սուարեսը, ապա հեթ-տրիկ ձևակերպեց Լիոնել Մեսսին:

Արգենտինացին աչքի ընկավ 38-րդ րոպեին, 58-րդ րոպեին և խաղի հիմնական ժամանակի ավարտից երեք րոպե առաջ: Ձևակերպած հեթ-տրիկի շնորհիվ արգենտինացին դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն՝ իր գոլերի քանակը հասցնելով 72-ի: Արդյունքում Մեսսին գերազանցեց Ռաուլի ռեկորդը:

Նշենք, որ «Բարսելոնայի» կազմում 70-րդ րոպեին հեռացվեց Ռաֆինյան, իսկ դաշտի տերերի կազմում 84-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Գիլյերմեն:

 

titulo foto

titulo foto

titulo foto

titulo foto

titulo foto