Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնան» արտագնա խաղում 8 անպատասխան գնդակ ուղարկեց «Կորդոբայի» դարպասը:

Կատալոնացիների կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Լուիս Սուարեսը (45, 53, 88), դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին (46, 80): Մեկական անգամ էլ աչքի ընկան Իվան Ռակիտիչը (42), Խերարդ Պիկեն (65) և Նեյմարը (85, 11 մետրանոց):

Այս հաղթանակից հետո «կապտանռնագույնները» 87 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն են: