Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» 4:1 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»:
Դաշտի տերերի կազմում դուբլ ձևակերպեց Լիոնել Մեսսին(13', 44'), մեկական անգամ էլ աչքի ընական Խերարդ Պիկեն (49') և Նեյմարը (88'):
Հյուրերի միակ գոլի հեղինակը Ֆելիպե Կայսեդոն էր (9'):
Հավելենք, որ հյուրերի կազմում կարմիր քարտ ստացան Պերեսը (72') և Դիոպը (75'):