Լա լիգայի 11-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնան» «Նոու Կամպ» մարզադաշտում հյուրընկալեց «Վիլյառեալին» և առավելության հասավ 3:0 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացվեց միայն 60-րդ րոպեին: Բուսկետսի արդյուանավետ խաղից հետո գոլ հեղինակեց Նեյմարը, տասը րոպե անց Լուիս Սուարեսը դիպուկ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը: 85-րդ րոպեին Սուարեսի փոխանցումից հետո Նեյմարը դարձավ դուբլի հեղինակ:
Այս հաղթանակից հետո «կապտանռնագույնները» իրենց միավորների քանակը հասցրեցին 27-ի: