Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում Կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ 7 անպատասխան գնդակ ուղարկեց «Օսասունայի» դարպասը:
Կատալոնացիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին (18, 63, 88), մեկական անգամ էլ աչքի ընկան Ալեքսիս Սանչեսը (22), Անդրես Ինյեստան (34) , Տեյլոն (78), Պեդրո (90):
Հեթ-տրիկի շնորհիվ Լիոնել Մեսսին ռեկորդ սահմանեց' դառնալով կատալոնացիների կազմում պատմության լավագույն ռմբարկու: Արգենտինացին «Բարսելոնայի» կազմում իր գոլերի քանակը հասցրեց 371-ի:
Նախկին ռեկորդը պատկանում է Պաուլինո Ալկանտարային: