Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնան» հյուրընկալվեց «Էսպանյոլին»:
Հանդիպումն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով:
17-րդ րոպեին Նեյմարը բացեց հաշիվը, իսկ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին 25-րդ րոպեին հեղինակեց իր թիմի երկրորդ գոլը:
Երկրորդ խաղակեսում երկու թիմերն էլ մնացին 10-ական հոգով: Նախ հյուրերի կազմում 54-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Խորդի Ալբան, իսկ խաղավարտին դաշտի տերերի կազմը ստիպված եղավ լքել Մորենոն:
Այս հաղթանակից հետո «կապտանռնագույնները» 81 միավորով Պրիմերայի առաջատարն են: