Օրերս Մոնակոյի եկեղեցում գործարար Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է հայկական պատարագ։ Այն մատուցվել է Նիսում հայաստանյան Առաքելական եկեղեցու հայր Խաչատուրի կողմից։
Նշենք, որ պատարագին նվագակցել է Անուշ Սերոբյանի եկեղեցական երգչախումբը, իսկ եկեղեցական սոլոները կատարել է Մարսելից ժամանած դիրիժոր Գարիկ Քյուրքչյանը։
Վրույր Փենեսյանը վստահեցնում է՝ նման նախաձեռնությունները շատ կարևոր են հայկական ոգին արտերկրում բարձր պահելու համար։