Օրերս Մոնակոյի Արքեպիսկոպոս նորին գերազանցություն Բեռնարդ Բարսին հյուրընկալեց Հայաստանից ժամանած Վրույր Փենեսյանին, ով իր կողմից սիրով Մոնակոյի եկեղեցուն նվիրաբերեց Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կետրոնում՝ Սուրբ Էջմիածնում օրհնված հայկական գորգ-խաչքար, որը իր ուրույն տեղը կգտնի Մոնակոյի նորակառույց մատուռում:
Սա թերևս առաջին անգամ է, որ հայկական խաչքարը կներկայացվի Մոնակոյի եկեղեցում, որը նաև խորհրդանշական վայր կարող է դառնալ Մոնակոյի հայկական համայնքի համար: Գորգ-խաչքարը գործվել է 2 ամիս 10-օր (հումքը՝ բուրդ և մետաքս) համաշխարհային ճանաչում ունեցող հայկական «Մեգերյան Կարպետ» ընկերությունում և որը կրկնօրինակված է Գոշավանքում գտնվող 12-րդ դարի խաչքարի բնօրինակից:
Վրույր Փենեսյանը հանդիսանում է նաև այս տարի սեպտեմբերի 2-ին և 3-ին Մոնակոյում կայանալիք Հայաստանի օրերը՝ ՛՛ARMENIAN COLLECTION 2018 MONTE-CARLO՛՛ միջոցառման նախաձեռնողը՝ միտված Մոնակոյի և Հայաստանի միջև տնտեսական և մշակութային կապերի ստեղծմանը: