Սփյուռքի նախկին նախարարի խորհրդական Վրույր Փենեսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է․
 
«Երեկոյան Donato Papadj Papadia-ին փոխանցեցի Ջիվան Գասպարյանի երաժշտական հավաքածուն, ով աշխարհահռչակ համբավ ունի և մեր հարևան երկրի մշակույթի նախարարությունը իրեն միշտ հրավիրում է իրենց երկիր նվագելու և մշակույթին ծանոթացնելու համար։ Այս տարի իրենց մշակույթի նախարարը իրեն հրավիրել է Շուշի երաժշտական փառատոնին, որպես հատուկ հյուր, որտեղ մասնակցելու են աշխարհի տարբեր երկրներից ժամանած երաժշտական աստղեր։
 
Դոնատոն ինձ փոխանցեց, որ մերժելու է իրենց նախարարին և չի գնա Շուշի !!! Փոխարենը երևի մենք իրեն հոկտեմբերին կտեսնենք Հայաստանում իր ընտանիքի հետ միասին։
 
Շնորհակալություն Jivan Gasparyan Jr.-ին, ով սիրով փոխանցեց այս հոբելյանական հավաքածուն:
Ջիվան ջան նոր պրոյեկտները դեռ առջևում են:
Ի դեպ Դոնատոն համարվում է Մոնակոյի ամենահայտնի Buddha Bar-ի DJ-ը և նաև իր հաղորդումն ունի Radio Monte-Carlo-ում, որտեղ կլինի Ջիվան Գասպարյանին նվիրված հաղորդում»,-նշել է նա։
 
 No description available.