Նոյեմբերի 17-ից 19-ը Ֆրանսիայում և Մոնակոյում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանն աշխատանքային այց է կատարել Մոնակոյի իշխանապետություն,  որտեղ հանդիպում է ունեցել Մոնակոյի իշխանին առընթեր պետքարտուղար Իվետ Լամբին Բերտիի և այլ բարձրաստիճան պաշտոնյանների հետ։

Հանդիպումների ժամանակ արված լուսանկարներում նկատել ենք, որ Մոնակոյի պետքարտուղարի աշխատասենյակում փակցված է կտավը, որը 2022 թվականին Մոնակոյում Հայաստանի Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ նվիրել էր գործարար Վրույր Փենեսյանը։

 

Կտավի վրա, որի հեղինակն է Գոհար Գալստյանը, պատկերված են Էջմիածնի և Մոնակոյի Մայր տաճարները և հատուկ գրություններ՝ վերցված հայկական 13–դարի ավետարանից ու Մոնակոյի հին ձեռագրերից։