Գործարար Վրույր Փենեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օրերս Մոնակոյում հայկական շունչ էր տիրում՝ հայկական պատարագ, մրցանակաբաշխություն և ցուցահանդես:
Մոնակոյի եկեղեցում իմ նախաձեռնությամբ կազմակերպվեց հայկական պատարագ Հայաստանից ժամանած հյուրերի համար , ինչպես նաև լեգենդար Hermitage հյուրանոցում անց էր կացվում շվեցարահայ արվեստագետ Ժան Բողոսյանի արվեստի գործերի ցուցադրությունը ։
Երեկոյան Մոնակոյի Hotel de Paris հյուրանոցի ամենաշքեղ Salle Empire սրահում կայացավ « Որակի նշան » մրցանակաբաշխությունը , որին հրավիրված էի նաև ես ։ Ցանկանում եմ նշել , որ միջոցառումը կազմակերպված էր շատ գեղեցիկ և հաշվի էին առնված բոլոր մանրուքները , որի համար շնորհավորում եմ կազմակերպչին և մաղթում նորանոր հաջողություններ !!!»։