Մայիսի 8-ը նշվում է որպես Երկրապահի օր:
Տոնի առթիվ միջոցառումների ծրագիրը մեկնարկեց ծաղկադրմամաբ՝ ԵԿՄ վարչության շենքում Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրիին եւ ի փառս Երկրապահի խաչքարին, այնուհետև ծաղկադրում կազմակերպվեց Եռաբլուրում:
Երկրապահի օրվա առթիվ պատարագ մատուցվեց Մայր տաճարում: Այս արարողության ավարտին Երկրապահը վեհափառ հայրապետի օրհնած եկեղեցական դրոշ ստացավ:
Պատարագին ներկա էին ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանը, Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, «Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը, ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանը և այլք: