Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքն է: ArmDaily.am-ին հայտնի է դարձել, որ հարսանեկան արարողությունը «Փարավոն» ռեստորանում է, որին հրավիրված է մոտ 800 հոգի, այդ թվում ամբողջ ԲՀԿ-ն, ՔՊ-ական պաշտոնյաներ:
Լուսանկարներից պարզ է դառնում, որ հարսանիքին ներկա են ԲՀԿ-ական պատգամավորներ Իվետա Տոնոյանը, Արման Աբովյանը, Գևորգ Պետրոսյանը , Էդուարդ Բաբայանը, Նորա Առուստամյանը և Քաջիկ Գևորգյանը, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:
Հարսանեկան արարողությանը ներկա են նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավորներ Տիգրան Կարապետյանը, Հակոբ Սիմիդյանը, ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը: Ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: