Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնան» տնային խաղում 2:2 հաշվով ավարտեց «Դեպորտիվոյի» հետ հանդիպումը:
39-րդ րոպեին Լիոնել Մեսսին բացեց հաշիվը, իսկ 62-րդ րոպեին արգենտինացին դարձավ գոլային փոխանցման հեղինակ, գոլը իր հաշվին գրանցեց Իվան Ռակիտիչը: Հաղթական հաշիվը կատալոնացիներին պահպանել, սակայն չհաջողվեց: Հյուրերի կազմում 77-րդ րոպեին գոլ խփեց Պերեսը: Ֆուտբոլիստը 86-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Բերխանտինոսին:
Այս խաղից հետո «կապտանռնագույնները» 35 միավորով շարունակում են գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը: