Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում տեղի ունեցավ եվրոպական ակումբային ամենախոշոր մրցաշարի` Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դիմակայությունը: Չեմպիոնական գավաթի համար պայքարեցի Մադրիդը ներկայացնող երկու թիմեր` «Ռեալն» ու «Ատլետիկոն»:

Ալիշա Քիզի, Անդրեա Բոչելիի ելույթներից և գեղեցիկ շոու ծրագորից հետո սկսվեց հանդիպումը: Երկրպագուները առաջին գոլին ականատես եղան մեկնարկից 15 րոպե անց, երբ Գարեթ Բեյլի փոխանցումը արդյունավետ եզրափակեց Սերխիո Ռամոս: 

«Ատլետիկոն» իր երկրպագուներին ուրախություն պատճառելու հնարավորությունը բաց թողեց հանդիպման 48-րդ րոպեին, երբ Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածից վրիպեց Անտուան Գրիզմանը: Սիմիոնեի թիմին, այնուամենայնիվ, հաջողվեց պատասխան գոլը խփել. 79-րդ րոպեին գոլի հեղինակ դառնալու հնարավորությունը բաց չթողեց Ֆերեյրա Կարասոն: Հանդիպման հիմնական ժամանակը հենց այս` 1:1 հաշվով էլ ավարտվեց: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, սակայն այստեղ էլ թիմերը չպարզեցին գավաթակրի: Արդյունքում 2015/16 մրցաշրջանի գավաթակիրն որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով: «Ատլետիկոյի» կազմում վրիպեց Խուանֆրան, իսկ վեջին հարված «Ռեալի» կազմում դիպուկ իրացրեց Ռոնալդուն: Հետխաղյա 11 մետրանոցներով գրանցված 5:3 հաշիվը «Արքայական ակումբին» 11-րդ անգամ դարձրեց Չեմպիոնների լիգայի գավաթակիր:


Հավելենք, որ Սերխիո Ռամոսը դարձավ Չեմիոնների լիգայի նորագույն պատմության մեջ (1991/92 մրցաշրջանից ի վեր) առաջին պաշտպանը, ում հաջողվել է մրցաշարի երկու եզրափակչում գոլի հեղինակ դառնալ:



Վնասվածք ստացած Կարվախալը դաշտը լքեց արտասվելով. ֆուտբոլիստը հնարավոր է բաց թողնի Եվրո 2016-ը:

Real Madrid-Atlético

 

Real Madrid-Atlético

Real Madrid-AtléticoReal Madrid-AtléticoReal Madrid-Atlético

Real Madrid-AtléticoReal Madrid-Atlético

Real Madrid-AtléticoReal Madrid-Atlético

Մադրիդյան թիմերի երկրպագուները

Real Madrid-Atlético

Real Madrid-Atlético

Real Madrid-Atlético

Եզրափակչի բացման արարողությունը

Real Madrid-Atlético

Real Madrid-Atlético

Real Madrid-Atlético

Real Madrid-AtléticoReal Madrid-Atlético