Բազելի «Սանտ Յակոբ Պարկ» մարզադաշտում «Լիվերպուլն» ու «Սևիլիան» վիճարկեցին Եվրոպայի լիգայի գավաթը:
Իսպանական ակումբը մրցակցի նկատմամբ առավելության հասավ 3:1 հաշվով և դարձավ մրցաշարի հաղթող:
Դանիել Սթարիջը 35-րդ րոպեին խփեց հանդիպման առաջին գոլը, պատասխան արդյունավետ հարվածը 11 րոպե անց կատարեց Քևին Գամեյրոն, որից հետո դուբլ ձևակերպեց Կոկեն (64', 70'):
«Սևիլիան» Եվրոպայի լիգայի գավաթը նվաճեց երրորդ անգամ անընդմեջ: