Թուրինի «Յուվենտուս» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի լիգայի եզրափակիչը:

2013/14թ-ի մրրցաշրջանի գավաթը խաղարկեցին «Սևիլիան» և «Բենֆիկան»:

Թիմերի միջև հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, սակայն թիմերից ոչ մեկին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Արդյունքում գավաթակիրը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարով:

4:2 հաշվով Եվրոպայի լիգայի գավաթը նվաճեց «Սևիլիան»: