Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում այսօր տեղի ունեցան հերթական հանդիպումները:

«Արքայական ակումբը» արտագնա խաղում ուժերը չափեց ՊՍԺ-ի հետ: Դիմակայությունն ավարտվեց 0:0 հաշվով:

«Մանչեսթեր Յունայթեդը» Մոսկվայի ԲԿՄԱ-ին հյուրընկալվելիս  խուսափեց պարտությունից: Գրանցվեց 1:1 հաշիվը:

15-րդ րոպեին Դումբիան խփեց հանդիպման առաջին գոլը, պատասխան գոլը 65-րդ րոպեին հեղինակեց Մարսիալը:

Օրվա արդյունքները

Խումբ A
«Մալմյո» - «Շախտյոր» Դոնեցկ` 1:0
ՊՍԺ - «Ռեալ»`0:0

Խումբ B
ԲԿՄԱ Մոսկվա - «Մանչեսթեր Յունայթեդ»`1:1
«Վոլֆսբուրգ» - ՊՍՎ` 2:0

Խումբ C
«Ատլետիկո» Մադրիդ - «Աստանա»` 4:0
«Գալաթասարայ» - «Բենֆիկա»` 2:1

Խումբ D
«Յուվենտուս» - «Բորուսիա» Մյոնխենգլադբա` 0:0
«Մանչեսթեր Սիթի» - «Սևիլիա»` 2:1