Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում տեղի ունեցավ մադրիդյան դերբին:
«Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում «Ատլետիկոն» 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Արքայական ակումբի» հետ:
Մեկնարկից 9 րոպե անց Կարվախալի փոխանցումից հետո Քարիմ Բենզեման բացեց հաշիվը, իսկ 89-րդ րոպեին Վիետոյի հեղինակած գոլը դաշտի տերերին փրկեց պարտությունից: Նշենք, որ հանդիպման 22-րդ րոպեին Գրիզմանի իրացրած 11 մետրանոց հարվածը հետ մղեց Նավասը:
Արդյունքում «Ռեալը» 15 միավորով երկրորդ հորիզոնականում է: Նույնքան միավոր ունեն նաև «Սելտան» և «Բարսելոնան»: Առաջատարը «Վիլյառեալն» է 16 միավորով:
Գրիզմանի չիրացրած 11 մետրանոցը