Այսօր ավարտվեցին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան երկու հանդիպում:
Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ռեալի» դարպասը:
Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մարկո Ռոյսը (24, 37): Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մասնացեց ողջ հանդիպմանը: Հայ կիսապաշտպանը Կասիլյասի պաշտպանած դարպասը գրավելու մի քանի հնարավորություն ուներ:
Նշենք, որ հյուրերի կազմում 11 մետրանոց հարվածից վրիպեց Անխել Դի Մարիան: Չնայած նրան, որ Կլոպի թիմը հաղթեց այս խաղում, այնուամենայնիվ, երկու խաղերի արդյունքում պայքարը կշարունակի Մադրիդի «Ռեալը»:
Օրվա մյուս խաղում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին: Գոլերը հեղինակեցին Շուրլեն (32), Դեմբան (87):
Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր 3:1 հաշվով' հօգուտ ֆրանսիական ակումբի, սակայն մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ Մոուրինյուի թիմը կշարունակի պայքարը կիսաեզրափակչում:
Տեսանյութերը՝ այստեղ