«Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայում ֆավորիտները Մադրիդի «Ռեալը» և Լոնդոնի «Չելսին» են:
Հարձակվողը նշել է նաև, որ իր թիմի ցուցադրած խաղն անակնկալ էր իր համար:
Հիշեցնենք, որ իտալական ակումբը մեկնարկային խաղում 5:1 հաշվով պարտության է մատնել ԲԿՄԱ-ին:
«Ռեալը» և «Չելսին» ավելի մեծ հնարավորություն ունեն չեմպիոնների լիգայում հաղթելու, քան մյուս ակումբները: Չէի սպասում նման ուժեղ մեկնարկի: Հեշտ չէր հինգ գնդակ ուղարկել մի թիմի դարպասը, որը հաղթել է Ռուսաստանի առաջնությունում»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal-ը: